Գերմանական NDR հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ է նկարահանում Արթուր Աբրահամի մասին:

Փաստագրական ֆիլմաշարեր ստեղծող խումբն օրերս Հայաստանում նկարահանում էր հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին: NDR հեռուստաալիքի նկարահանող խումբը եղել է Արթուր Աբրահամի ծննդավայր Ներքին Չարբախում: Նկարահանումներին մասնակցել է նաև Աբրահամի տատիկը' տիկին Ռոզան: Նկարահանումներ են կատարվել նաև Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մայիսի 3-ին Բեռլինում կայացած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցային՝ 116:113, 116:112, 119:110 և պահպանեց աշխարհի չեմպիոնի գոտին: