Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ առաջնությունում 10 հնարավորից ունի 6,5 միավոր և ընթանում է առաջին տեղում: Նույնքան է վաստակել գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը, բայց նա հայ շախմատիստին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

ԱՄՆ կանանց առաջնությունում գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և ընթանում է երրորդ տեղում: Վերջին տուրից առաջ Աբրահամյանը միայն կես միավորով է հետ մնում առաջատարներից' գրոսմայստերներ Իրինա Կրաշից և Աննա Զատոնսկիխից:

ԱՄՆ տղամարդկանց առաջնությունը բաղկացած է 11 տուրից, իսկ կանանցը' 9 տուրից: