Եգիպտոսի դատարանը մայիսի 18-ին որոշում է ընդունել՝ «Մուսուլման եղբայրների» 126 անդամներին ենթարկելով 10 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, բացի այդ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամները որպես տուգանք պետք է վճարեն 1000-ական եգիպտական գինա: Նրանք մեղադրվել են Եգիպտոսում բռնություններ իրականացնելու մեջ:

 

«Մուսուլման եղբայրների» կազմակեպության ղեկավար Մուհամմադ Բադիան հերքել է մեղադրանքները: Նրա խոսքով, կազմակերպությունը բռնություններ չի իրագործել ողջ 80 տարվա ընթացքում, և բոլորը կարող են հաստատել, որ այն որևէ հարաբերություն չի ունեցել ահաբեկչության հետ:

 

Ավելի վաղ Եգիպտոսի իշխանություններն արգելել էին կազմակերպության գործունեությունը երկրի տարածքում՝ այն ճանաչելով ահաբեկչական:

 

«Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը հիմնադրվել է 1928թ. Եգիպտոսի Իսմաիլիա քաղաքում Հասան ալ Բաննայի կողմից: 1933թ. կազմակերպության գրասենյակը տեղափոխվել է Կահիրե: Այն իր ճյուղերն է ունեցել Սիրիայում, Պաղեստինում և Իրաքում: