Սիրիական բանակն ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Դարաա շրջանում գտնվող Սանմին շրջանի Ում ալ Աուսաջ գյուղի վրա՝ բացելով Զամրին-Թել Հարրա ճանապարհը: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների ժամանակ մեծ թվով զինյալներ են սպանվել: Բանակը նաև ոչնչացրել է նրանց պատկանող տարբեր զենքերը և զինամթերքը, որոնք զինյալներն օգտագործում էին Դարաայում և մերձակա գյուղերում հանցագործություններ իրականացնելու մեջ:

 

Սիրիական բանակը զինյալներից մաքրել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող աս Սալամ մայրուղին, որը Դամասկոսը կապում է ալ Կունեյտրա քաղաքի հետ: Տեղի ունեցած թեժ մարտերում տասնյակ զինյալներ են ոչնչացվել: Բախումները շարունակվում են Դամասկոսի հարավ-արևելյան ծայրամասերում: Տեղեկություններ են ստացվել, որ Մլիհեում տեղի ունցած մարտերում զոհվել է գեներալ Հուսեյն Իսհակը: Բացի այդ, սիրիական բանակի 14 զինվորներ են զոհվել:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը: