WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Ռուբեն Հախվերդյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին երջանկություն և նորանոր հաղթանակներ է մաղթել:

Արթուր Աբրահամն իր խոսքում շեշտել է, որ սիրում է և լսում է Ռուբեն Հախվերդյանի երգերը: