Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ «Խրճիթ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ Համբարձում Մանուկյանի վարած Opel մակնիշի 34 ՕM 617 և Լոռու մարզի բնակիչ Կարեն Սարիբեկյանի վարած Lexus մակնիշի 031 00 11 համարանիշի ավտոմեքենաները:Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 

Lexus-ի վարորդ Կ. Սարիբեկյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է, իսկ ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում:

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: