Իսրայելի օդանավակայանների վարչությունը մայիսի 20-ին արտասահմանյան փոխադրողներին նախազգուշացրել Է ինքնաթիռների թռիչքների հնարավոր ուշացումների մասին՝ Թել Ավիվի մերձակայքում գտնվող Դավիթ Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի աշխատողների գործադուլի պատճառով:

 

Գործադուլի հետեւանքով անջատված Է ուղեբեռի ստուգման նոր ավտոմատ համակարգը, ուղեւորների ճամպրուկներն անվտանգության ծառայության աշխատակիցները զննում են ձեռքով: Դա Էապես մեծացնում Է հերթերն ուղեւորների գրանցման սպասասեղանների մոտ:

 

Գործադուլ անցկացնելու որոշումն, ըստ իսրայելական զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ ընդունվել Է այն բանից հետո, երբ մայիսի 19-ի երեկոյան արհմիությունների ներկայացուցիչների եւ օդանավակայանի ղեկավարության բանակցություններն ավարտվել են անարդյունք: Արհմիությունների առաջնորդները, որոնք փորձում Էին հասնել անձնակազմի աշխատանքի պայմանների բարելավման, բանակցությունների ձախողման համար մեղադրում են Իսրայելի օդանավակայանների վարչությանը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: