Թունիսը մայիսի 19-ին Լիբիայից հետ է կանչել իր քաղաքացիներին և կոչ է արել խուսափել մեկնել այդ երկիր: Նման որոշում ընդունվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Նաև կոչ է արվել Լիբիայում գտնվող թունիսցիներին զգուշություն պահպանել: Թունիսի իշխանությունները շարունակում են բանակցություններ վարել Լիբիայի իշխանությունների հետ՝ 2 թունիսցիներին ազատ արձակելու նպատակով, ովքեր առևանգվել են ավելի քան 1 ամիս առաջ: Մյուս կողմից' Թունիսը հրաժարվում է ազատ արձակել բանտերում գտնվող լիբիացիներին, ովքեր ձերբակալվել են ահաբեկչության հետ առնչություն ունենալու պատճառով:

 

Եգիպտոսն իր հերթին կոչ է արել իր քաղաքացիներին չմեկնել Լիբիա: Սաուդյան Արաբիան նույնպես որոշում է ընդունել փակել իր դեսպանատունը Լիբիայում:

 

Ավելի վաղ նման քայլի էր դիմել Ալժիրը: