ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2014 թվականի հունիսի 2-3-ը ներառյալ։ Արմեն Աշոտյանի' արձակուրդում գտնվելու ընթացքում, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանի վրա: