ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որը պարտավորեցնում է Ռուսաստանի քաղաքացիներին՝ երկրորդ քաղաքացիության կամ բնակության իրավունքի առկայության դեպքում տեղյակ պահել պատկան մարմիններին: Այս մասին տեղեկացնում է Газета.Ru-ն' Интерфакс-ին հղումով:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր' տվյալ օրենքը կարող է խախտել Ղրիմի բնակիչների իրավունքները, որոնք ՌԴ քաղաքացիություն են ընդունել' հրաժարվելով ուկրաինականից:

 

Այժմ փաստաթղթում նշված է, որ Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչների համար օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2016-ի հունվարի մեկից: ՌԴ մյուս բոլոր քաղաքացիների համար օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո 60 օրվա ընթացքում:

 

Տվյալ նախաձեռնությունը լրացնում է «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքը՝ հոդվածով, որը պարտավորեցնում է ռուսներին, ովքեր այլ քաղաքացիություն ևս ունեն, օտարերկրյա քաղաքացիություն ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում գրավոր տեղյակ պահել Դաշնային միգրացիոն ծառայությանը: