Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մայիսի 23-24-ը կայցելի Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

Մոսկվայում Հասանովը կհանդիպի Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Հուսեյն Դեհգանի հետ: Այստեղ նա կմասնակցի Միջազգային անվտանգության հարցերին նվիրված 3-րդ կոնֆերանսին: