ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել մայիսի 20-ին հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհված Արթուր Սեյրանի Օհանջանյանի հարազատներին:

 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արթուր Սեյրանի Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մայիսի 20-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1994 թվականինծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մայիսի 21-ի հրամանագրով ' Արթուր Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

Միջադեպի մանրամասները պարզելու համար ԼՂՀ պաշտպանության նախարարությունում տարվում է քննություն: