Ուկրաինայի հետ սահմանից զորքերը հեռացնելու որոշումն ընդունվել է, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծի Ուկրաինայում անցկացվելիք ընտրությունների համար: Այս մասին, ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Մեր զորքերն այլևս սահմանին չեն գտնվում, որոշ ժամանակ առաջ ես հանձնարարականներ եմ տվել և Պաշտպանության նախարարությունն զբաղվում է զորքերի դուրս բերման գործընթացով»,- հայտնել է Պուտինը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական զորքերը հետ են քաշվել Ուկրաինայի հետ սահմանից առնվազն 10 կիլոմետրով, իսկ նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել էր մշտական տեղակայման վայրեր վերադարձնել զորքերը, որոնք մասնակցում էին Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում զորավարժություններին: