Ձվի վերջին խմբաքանակը ՀՀ է ներկրվել մարտի 19-ին: Դրանից հետո ՍԱՊԾ-ն հավկիթի շուկայում դիտարկում է իրականացրել և ներմուծված ձու չի հայտնաբերվել:

 

Հիշեցնենք, որ ձվի շուկան պարբերաբար ծառայության ուշադրության կենտրոնում է: Այս տարի այդ շուկայում մի քանի դիտարկում է կատարվել՝ արդյունքները հրապարակվել են: Դիտարկումների արդյունքում հայտնաբերվել էին ժամկետանց, թերի մակնշված և համեմատաբար քիչ քանակությամբ առանց մակնշման ձվեր: Դրանց վաճառքը կասեցվել էր, և այդ հավկիթները ոչնչացվել էին:

 

Եվ ձվի դեղնուցի գույնի մասին. Հավկիթի դեղնուցի գույնը' անկախ նրանից կլինի դեղին, մուգ դեղին, թե շականակագույն, անվտանգության ցուցանիշ չէ: ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ ձվի դեղնուցի գույնը ձեվավորվում է միմիայն թռչնի կերամիավորից: Այսինքն՝ կախված է այն հանգամանքից, թե տվյալ թռչունը ինչ տեսակի կերով է սնվել:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն