Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալների' ձերբակալվել է Դոնեցկ քաղաքի ժողովրդական քաղաքապետ Իրինա Պոլտորացկայան, ով աջակցել է Դոնեցկի և Լուգանսկի շրջանում մայիսի 11-ին կազմակերպված ինքնորոշման հանրաքվեի կազմակերպիչներին:

 

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Դոնեցկ քաղաքի ժողովրդական քաղաքապետ Իրինա Պոլտորացկայայի ձերբակալության մասին: Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր, ծայրահեղական կուսակցություն գլխավորող Օլեգ Լյաշկոն հայտնել է նաև ձերբակալված 3 ակտիվիստների մասին: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում մայիսի 11-ին կայացած հանրաքվեի արդյունքում անկախությանը «կողմ» է քվեարկել ընտրողների 90,7 տոկոսը, «դեմ»՝ 10,19 տոկոսը, և քվեաթերթիկների 0,74 տոկոսն անվավեր է եղել: