Երեւանի Չարենցի փողոցի թիվ 66 շենքի դիմաց, մայիսի 21-ին, ժամը 00.10-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենային:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21074»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: