ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 22-ին' ժամը 01.55-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի սկզբնամասում այրվում է մինիմարկետ:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.26-ին, մարվել՝ 03.19-ին:

 

Հայկ Բժշկյանց 6 հասցեում այրվել է «Սաթենիկ» մարկետը (150 քմ)' գույքով և սարքավորումներով: