Ադրբեջանում դպրոցականը առանձնահատուկ դաժանությամբ սպանել է դպրոցի պահակին: Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը:

 

Միջադեպը տեղի է ունեցել Ջալիլաբադի թիվ 8 դպրոցում: 10-րդ դասարանի աշակերտներից մեկը դանակով 15 հարված է հասցրել դպրոցի 38-ամյա պահակ Շամսադին Մելիքովին:

 

Վերջինս հոսպիտալացվել է, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: