Զինված անձինք Կիևում գրավել են ուկրաինական «Վեստի» թերթի խմբագրությունը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Ըստ խմբագրի՝ առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու' մի խումբ անձինք ներխուժել են շենք ու արգելափակել այն: Իսկ վերջին օրերին թերթի սեփականատեր «Մուլտիմեդիա ինվեստ գրուփն» աննախադեպ ճնշումների է ենթարկվել պետական մարմինների կողմից:

 

«Մենք գնահատում ենք այսպիսի գործողությունները' որպես քաղաքական ճնշում մեր լրատվամիջոցների նկատմամբ, որոնք օբյեկտիվորեն են լուսաբանում տեղի ունեցող իրադարձությունները երկրում, այդ թվում' տալով նաև քննադատական վերաբերմունք ներկայիս կառավարության գործունեության վերաբերյալ»,- ընդգծում է «Մուլտիմեդիա ինվեստ գրուփի» հայտարարությունում: