Սիրիայում ձերբակալված Ալ Կաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ Էբու Բանաթը (իսկական անունը' Մագոմեդ Աբդուռահմանով), ով մեղադրվում է 2013 թ. ապրիլի 23-ին Հալեպի ասորի ուղղափառ միտրոպոլիտ Յուհանա Իբրահիմի եւ Իսքենդերունի հույն ուղղափառ միտրոպոլիտ Պավլուս Յազիջիի առեւանգման մեջ, խոստովանել է, որ կապեր է ունեցել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության հետ:

 

Ինչպես հաղորդում է թուրքական DemokratHaber լրատվական կայքը, Ստամբուլի 11-րդ ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատալսման ժամանակ Էբու Բանաթն ասել է, որ ահաբեկչական «Քաթիբեթուլ Մուհաջիրուն» խմբավորման կազմում կռվել է Սիրիայի կառավարական ուժերի դեմ, սակայն հերքել է քրիստոնյա կրոնական գործիչների գլուխները կտրելու մասին պնդումները: Նա ասել է, որ Թուրքիա էր եկել բուժվելու, սակայն ձերբակալվել է:

 

Էբու Բանաթն ասել է, որ անձամբ օգնություն է ստացել Թուրքիայի հետախուզությունից: «Սիրիայում գտնվելու ժամանակ օգնություն ստացա թուրքական հետախուզությունից: Թուրքիան մեզ օգնում էր զենքով, մեքենաներով եւ փողով: Թուրքական հետախուզության հետ երկարատեւ կապեր ենք ունեցել: Ձերբակալությունից հետո մի քանի անգամ նամակներ են գրել հետախուզություն, սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել: Թուրքիան մեզ օգնում էր, քանի որ մենք կռվում էինք Բաշար Ասադի զինվորների դեմ: Թուրքական հետախուզությունից ես օգնություն է ստանում պարբերաբար սահման այցելելով», -խոստովանել է նա:-