Իրանի եկամուտը դեղաբույսերի արտահանումից կազմում է 100 միլիոն դոլար: Այդ մասին հայտարարել է Իրանի դեղաբույսերի և դեղարդյունաբերության ազգային նախագծի գործադիր տնօրեն Ֆարիբորզ Ղարիբին:

 

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ներկայում ավելի քան 8 հազար տոննա տարատեսակ դեղաբույսեր են արտահանվում Իրանից:

 

Իրանը հարուստ է դեղաբույսերի բազմազանությամբ, դրանց արտահանումների ծավալները կարող են տասնապատիկ դառնալ՝ կազմելով մեկ միլիարդ դոլար: