armsport.amՄադրիդի «Ռեալի» լեգենդ, նախկին ավագ Ռաուլ Գոնսալեսը թիմի պատվիրակության հետ մեկնել է Լիսաբոն:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ իսպանացի հարձակվողը հարցարզույց է տվել «արքայական» ակումբի պաշտոնական կայքին. «Ընդհանուր վերցրած, այս մրցաշրջանը թիմի համար շատ լավ դասավորվեց: Թիմի ունեցած քաղցն ու ցանկությունը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ապացույցն էր այն բանի, թե նրանք որքան են ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթը:

Ամենից առաջ դա նկատվեց այն վայրում, որտեղ չափազանց դժվար է ֆուտբոլ խաղալը: Դա տեղի ուենցավ Գերմանիայում, երբ «Ռեալը» չորս անպատասխան գնդակ ուղարկեց մրցաշարի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դարպասը: Եթե ամբողջ թիմը այդպիսի խաղ ցուցադրի, ապա նրանք շատ մոտ կլինի գավաթը սպիտակ ժապավեններով պատված Մադրիդ վերադարձնելուն:

Լիսաբոն ժամանած, Մադրիդում մնացած եւ աշխարհի տարբեր ծայրերում ապրող երկրպագուները բախտավոր են, քանի որ նրանք «Ռեալի» երկրպագու են, եւ թիմի կողքին լինելու են ցանկացած պահի: Իսկ ահա թիմը կանի ամեն ինչ, որպեսզի չհիասթափեցնի վերջիններիս»- եզրափակել է Ռաուլը:

Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կայանալու է այսօր՝ մայիսի 24-ին եւ մեկնարկելու է Երեւանի ժամանակով 22:45-ին: