armsport.amՀամաշխարհային ֆուտբոլի հանդուգն ներկայացուցիչներից մեկը՝ ֆրանսիացի Էրիկ Կանտոնան, այսօր նշում է իր ծննդյան 47-ամյակը:

Մարսելցի հարձակվողը ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Օսերի» մանկապատանեկան թիմի կազմում, այնուհետեւ՝

«Օսեր»' 1983-1988թթ.

«Մարտինգ» ՝ 1985-1986թթ. (վարձավճարով)

«Օլիմպիկ» Մարսել՝ 1988–1991թթ.

«Բորդո»՝ 1989թ. (վարձավճարով)

«Մոնպելյե»՝ 1989–1990թթ. (վարձավճարով)

«Օլիմպիկ» Նիմ՝ 1991թթ.

«Լիդս Յունայթեդ»՝ 1992թթ.

«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1992-1997թթ.

Միեւնույն ժամանակ, 1987-ից 1995 թվականների ընթացքում Կանտոնան ելույթ է ունեցել նաեւ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում: Այդ ընթացքում հարձակվողը մասնակցել է 45 խաղի՝ դառնալով 20 գոլի հեղինակ:

Ակումբային տարիների նվաճած մրցանակները՝

«Մարսելի» կազմում - Ֆրանսիայի Առաջին դիվիզոն (2) - 1988–89, 1990–91

«Մոնպելեի» կազմում – Ֆրանսիայի Գավաթ (1) - 1989–90

«Լիդս Յունայթեդի» կազմում – Ֆուտբոլի լիգայի առաջին դիվիզիոն (1991–92), Անգլիայի Սուպերգավաթ (1992)

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում – ԱՊԼ (4) - 1992–93, 1993–94, 1995–96, 1996–97, Անգլիայի Գավաթ (2) - 1993–94, 1995–96, Անգլիայի Սուպերգավաթ (3) - 1993, 1994, 1996

1997 թվականին Կանտոնան ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: Նրա հրաժեշտի խաղը եղավ «Հայֆիլդ Ռոուդի» դեմ, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով, իսկ ֆրանսիացին դարձավ դուբլի հեղինակ:

Բացի մարզական գործունեություն ծավալելուց, Կանտոնոն նկարահանվել է մի շարք ֆիլմերում (Looking for Eric (2009), Elizabeth (1998), L'outremangeur (2003), Jack Says (2008) եւ այլն):

Կանտոնան ամուսնացած է, ունի երկու երեխա: