Հունաստանում տեղի է ունեցել 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Տվյալները հաղորդել է ԱՄՆ սեյսմիկ ծառայությունը: Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալեքսանդրապոլիս քաղաքից 77 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած շրջանում' երկրակեղևից 91 կիլոմետր խորության վրա: Հնարավոր ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում: Երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի տարածքում, մասնավորապես Ստամբուլում: