Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է 2013 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների և 2014 թվականի ամառային զորակոչի խնդիրներին նվիրված ընդլայնված խորհրդակցությանը:

 

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան ելույթներով և զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ԼՂՀ զինվորական կոմիսար Մխիթար Ավշարյանը, շահագրգիռ այլ ստորաբաժանումների և կառույցների ղեկավարներ:

 

Բակո Սահակյանը կարևոր է համարել զորակոչի պատշաճ մակարդակով իրականացումը և այս գործընթացում պաշտպանության նախարարության, կառավարության տարբեր ստորաբաժանումների և շրջվարչակազմերի համագործակցությունը' համապատասխան հանձնարարականներ տալով այս ուղղությամբ:

 

Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներ են հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների: