armsport.am«Պալերմոյի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է հունական ՕՖԻ ակումբը, պնդում է Tmw-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, 36-ամյա մասնագետն արդեն մի քանի անգամ հանդիպել է հունական ակումբի ղեկավարության հետ և կողմերը սկզբունքային համաձայնության են եկել աշխատանքային պայմանագրի հարցում։

Ակնկալվում է, որ համաձայնագիրը պաշտոնապես ձևակերպվելու և հրապարակվելու է առաջիկա երկու օրերի ընթացքում։