Ուկրաինայում ընթացող արտահերթ նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցության ցուցանիշը Ուկրաինայի 129 շրջանում ժամը 17։00-ի դրությամբ կազմել է 40.53%: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով ԿԸՀ-ին։

 

«Ուկրաինայի նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցության ցուցանիշը ժամը 17։00-ի դրությամբ կազմում է 40.53%: Անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով արտահերթ ընտրություններին մասնակցում են իրավապահ մարմինների 82.078 աշխատակիցներ և համայնքային խմբավորումների 17.528 անդամներ»,-սավում է ԿԸՀ-ի պաշտոնական կայքում։

 

Նախագահի աթոռի համար պայքարում է 21 թեկնածու: Եթե նրանցից որևէ մեկին չհաջողվի հավաքել քվեների 50 տոկոսից ավելին, ապա ԿԸՀ-ը կանցկացնի քվեարկության երկրորդ փուլ, որը հավանական է, որ կանցկացվի հունիսի 15-ին: