Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը հանրապետության կառավարության օրակարգի հարց չԷ, սակայն ապագայում իրադարձությունների զարգացումը կախված Է Ռուսաստանի գործողություններից: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:

 

«Միանգամայն ստույգ կարող եմ հավաստել, որ առաջիկայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի մտցվելու օրակարգ: Դա ուկրաինական օրենսդրությամբ նախատեսված չԷ եւ կառավարության ծրագրի գերակայություն չի հանդիսանում: Այժմ ոչ մի բանակցություն այդ թեմայով չի վարվում: Թե ինչպես կզարգանա իրադրությունը, ինչպիսին կլինի ուկրաինացիների տրամադրությունը, կախված Է նաեւ Ռուսաստանի հետագա գործողություններից»,-ասել Է Դեշչիցան «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: