Ինչպես հայտնում է ipress.ua-ն, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը կոշտ քննադատության է ենթարկել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարությանը' Դոնեցկն ուկրաինական զորքերին հանձնելու և հակառակորդին ոչ բավարար դիմադրություն ցույց տալու համար: Այդ մասին հայտարարել է Բոլոտովի մամուլի ծառայությունը:

 

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարությունը դուրս եկավ վախկոտներնի, դավաճաննների և հնդկահավերի հավաքածու: Թույլ տալլ, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացվի հակաահաբեկչական գործողություն, Դոնեցկը «մաքրվի» և քաղաքը հանձնվի ուկրաինական բանակին, հանցագործությունն է սեփական ժողովրդի դեմ»,- հայտնել է Բոլոտովը:

 

Նա նաև հայտնել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինին համարում է անօրինական ղեկավար և նրան պատերազմ հայտարարում: