ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ընթացող ուժեղագույն օփեն մրցաշարը մոտենում է եզրագծին:

Խաղացված 8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի անդամ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Մեր ներկայացուցչին հետապտնդող մոտակա 5 մրցակիցներն ունեն 6-ական միավոր:

Վերջին տուրում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը Յուրի Շուլմանն է: