Ֆուտբոլի Հունաստանի ազգային հավաքականը հայտնվել է մի խմբում, որտեղ յուրաքանչյուր թիմ ֆավորիտ է այնքանով, որքանով' մյուս երեքը: Մունդիալ-2014-ի C խմբում ընդգրկված են Կոլումբիան, Հունաստանը, Կոտ դի Վուարը և Ճապոնիան: Այս խմբում հույներից բարձր վարկանիշ ունի միայն Կոլումբիայի հավաքականը:

«Աթենացիների» ֆուտբոլային պատմությունն այնքան հարուստ չէ, որ որքան իրենց երկրինը: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հույներն իրենց նորամուտը տոնեցին միայն 1994 թվականին: ԱՄՆ-ում կայացած առաջնությունում հույները հայտնվել էին D խմբում: Նրանք ցավալիորեն ոչ մի հաղթանակ չտոնեցին և անցկացրած 3 խաղում անգամ չկարողավան գրավել մրցակիցների դարպասը:

Նման տապալումից հետո Հունաստանի ազգային հավաքականն իր մեջ ուժ գտավ և իր ֆուտբոլային պատմության մեջ առաջին, առայժմ նաև վերջին անգամ մեծ նվաճում արձանագրեցին: Դա 2004 թվականին էր: Պորտուգալիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում հույները դարձան Հին աշխարհի չեմպիոն: Նման հաղթանակից հետո, երբ թվում էր, թե հույները կարող են հաստատվել ֆուտբոլային աշխարհի «սեղանի շուրջ», այդ բանը տեղի չունեցավ: Ավելին, 2006 թվականին Գերմանիայում անցկացվող մունդիալին հույները նույնիսկ չմասնակցեցին:

Հարավաֆրիյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնությունում Հունաստանը Արգենտինայի, Կորեայի և Նիգերիայի հետ նույն խմբում էր: Միակ հաղթանակը, որ հույները կարողացան տոնել, Նիգերիայի թիմի դեմ էր' 2-1:

Բրազիլիայում կայանալիք առաջնությանը հույները կմեկնեն հետևյալ կազմով.

Դարպասապահներ' Պանայոտիս Գլիկոս (ՊԱՕԿ), Օրեստիս Կառնեզիս («Գրանադա»), Ստեֆանոս Կապինո («Պանատինաիկոս»)

Պաշտպաններ' Կոստաս Մանոլաս («Օլիմպիակոս»), Գիորգոս Վավելաս (ՊԱՕԿ), Սոկրատիս Պապաստատոպուլոս («Բորուսիա» Դ.), Լուկաս Վինտրա («Լևանտե»), Վասիլիս Տորոսիդիս («Ռոմա»), Վենգալիս Մորաս («Վերոնա»), Խոսե Հոլեբաս («Օլիմպիակոս»), Յանիս Մանիատիս («Օլիմպիակոս»)

Կիսապաշտպաններ Յանիս Ֆետֆացիդիս («Ջենովա»), Գեորգիոս Կարագունիս («Ֆուլհեմ»), Անդրեաս Սամարաս («Օլիմպիակոս»), Պանայոտիս Տահցիդիս («Տորինո»), Ալեքսանդրոս Զիոլիս («Կայսերասփոր»), Լազարոս Կրիստոդոլոպուլուս («Բոլոնիա»), Պանայոտիս Կոնե («Բոլոնիա»), Կոստաս Կացուրանիս (ՊԱՕԿ)

Հարձակվողներ' Կոստաս Միտրոգլու («Ֆուլհեմ»), Ֆանիս Գեկաս («Կոնյասփոր»), Դիմիտրիս Սալպինգիդիս (ՊԱՕԿ), Գեորգիոս Սամարաս («Սելթիկ»): Թիմի գլխավոր մարզիչն է Ֆեռնանդո Սանթոսը:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հունաստանի հավաքականը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը' 1082 միավորով:

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 15 ՕՐ: