Լարսում մայիսի 17-ին տեղի ունեցած փլվածքի հետևանքով անհետ կորած է համարվում 8 մարդ: Նրանցից մեկի' Հարավային Օսեթիայի քաղաքացու դին, հայտնաբերվել է տեղի հիվանդանոցներից մեկում, իսկ մնացած 7-ից երկուսի դիերը հայտնաբերվել են այսօր՝ անճանաչելի վիճակում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն, կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր' ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:

 

Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է, վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են:

 

Մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ինԳվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի էունեցել փլվածք, որի չափերն են 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:Նախնական տվյալներով, հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքումվնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատարխողովակը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի ՀայաստանիՀանրապետություն դադարեցվել էր: Մայիսի 18-ին աղետի գոտուց անվտանգ տարածք ենտեղափոխվել ՀՀ 11 քաղաքացիներ, ովքեր պատահարի հետևանքով չեն տուժել: