Ավելի քան 100 մարդ է սպանվել մայիսի 27-ին Դոնեցկում տեղի ունեցած բախումների հետևանքով, մեծ թվով մարդկային կորուստներ են կրել նաև բնակելի թաղամասերի խաղաղ բնակիչները: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Կողմերի կորուստների վերաբերյալ դեռ պաշտոնապես հաստատված տվյալներ չեն հրապարակվել, սակայն ականատեսների և ԶԼՄ-ների լուսաբանումները բավականին մեծ թվով մարդկային կորուստների մասին են խոսում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Մայիսի 28-ի առավոտյան Դոնեցկի օդանավակայանի տարածքում հրադադար է հաստատվել։

 

Ավելի վաղ, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հաղորդել է, որ Կիևի զինվորականներն ամբողջությամբ հսկողության տակ են վերցրել օդանավակայանը, իսկ Դոնեցկի աշխարհազորայինները մեծ կորուստներ են կրել։