Երկրապահ կամավորական միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին չի անհանգստացնում Ադրբեջանի սպառազինության փաստը: Սարդարապատում լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանն ընդգծեց, որ այդ փաստն իրեն չի անհանգստացնում: «Նրանք փող ունեն զենք են գնում, թող գնեն, միևնույնն է վերջում այդ զենքերը կիսելու են մեզ հետ»,- ասաց Գրիգորյանը:

 

Մանվել Գրիգորյանն ընդգծեց, որ Հայաստանը վերահսկում է հակառակորդին, իսկ պետք եղած դեպքում արժանի հարված կտա հակառակորդին: «Այս պահին ամեն ինչ նորմալ է, որևէ վտանգ չկա, քանի որ մենք վերահսկում ենք իրավիճակը»,- եզրափակեց գեներալը:

 

Օրեր առաջ հրապարակվեց, որ մոտ ժամանակներս Ռուսաստանը Ադրբեջան կմատակարարի վերջինիս կողմից պատվիրված TOS-1A հրանետների հերթական խմբաքանակը: Հրանետների հերթական խմբաքանակը կազմված կլինի 6 մեքենայից: