Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հայտարարել է, որ թիմը չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի ծառայություններից:

«Կողմնակիցն եմ այն բանի, որ այն ֆուտբոլիստները, ովքեր մշտապես խաղադաշտ են դուրս գալիս, մնան թիմում: Արթուր Սարկիսովի նկատմամբ իրավունքներն ամբողջովին պատկանում են «Վոլգային», և մենք չենք պատրաստվում նրան ոչ մի տեղ բաց թողնել: Ավելին' իմանալով, որ ունենք արագ հարձակվող, մենք նման խաղաոճի ֆուտբոլիստ այլևս չենք փնտրում»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: