Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում մայիսի 28-ին գազի տակառներից պատրաստված երեք հրթիռներ են ընկել: Աղբյուրի տեղեկացմամբ' հրթիռների ընկնելու հետևանքով վիրավորվել է Վազգեն Բաբողլյանը: Բարեբախտաբար, նրա վիճակը մտահոգիչ չէ և կյանքին վտանգ չի սպառնում: Վերջին մի քանի օրերի ընթացքում Հալեպի հայաշատ թաղամասերում համեմատաբար իրավիճակը հանդարտ էր:

 

Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, Հալեպի Համիդիե թաղամասում հրասանդի ընկնելու հետևանքով զոհվել էր 1928թ.-ի ծնված Ավետիս Քեբաբջյանը: Մայիսի 24-ին Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում գազի տակառներից պատրաստված երկու հրթիռներ էին ընկել, որի հետևանքով վիրավորվել էր Կարապետ Փիլոյանը: Մայիսի սկզբից մինչև այժմ Հալեպում վիրավորվել են մոտ երեք տասնյակ հայեր: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Զոհված հայերի թիվը մոտենում է 100-ին: