ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրն ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը:

 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Աստանայում ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, նախագահը նշել է, որ համապատասխան փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է:

 

«Խնդրում եմ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման համար ժամկետ սահմանել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը»,- ասել է նա, հավելելով, որ «երկու-երեք օրվա ընթացքում կարելի է փոխընդունելի լուծումներ գտնել» մնացած հարցերի շուրջ:

 

Ինչպես սպասվում է, Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին կստորագրվի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների կողմից: