Մալայզիայի իշխանությունները հրապարակել են անհետացած «Boeing-777»-ի վերլուծության և ուսումնասիրությունների արդյունքները: Մալայզիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը եկել է այն եզրահանգման, որ անհայտ կորած Boeing 777-200-ի ինքնաթիռի վառելիքը վերջացած է եղել: Սա էր պատճառը, որ ինքնաթիռը, ըստ երևույթին, վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսում: Այս մասին հայտնում է Selectornews-ը:

 

Համաձայն հրապարակված զեկույցի' «Boeing 777»-ի ձայնային ազդանշանները, որոնք իրենց մասին հիշեցնում են ժամը մեկ, վերգետնյա վերահսկողությունը կորցնելուց հետո շարունակել են ևս 6,5 ժամ ազդանշան տալ և սկսել ոչ պարբերաբար ազդանշանային գործողությունները, իսկ 45 րոպե անց Malaysian Airlines-ը հայտարարել է ինքնաթիռի անհետացման մասին:

 

Այս տեղեկությունները թույլ են տվել մասնագետներին ենթադրելու, որ մարդատար ինքնաթիռի էլեկտրոնային համակարգը կարող էր արգելակումներ ունենալ ոչ բավարար վառելիք ունենալու արդյունքում:

 

Վերջին ահազանգն ստացվել է այն տարածքից, որը Ղազախստանի հյուսիսից ձգվում է մինչև Ավստրալիայի հարավ: Այդ ժամանակ, եթե օդանավը օդում լիներ, չպետք է այլևս վառելիք ունենար:

 

Ավելի վաղ Ֆրանսիայի արբանյակները Հնդկական օվկիանոսում հայտնաբերել էին շուրջ 122 օբյեկտ, որոնք կարող են լինել Malaysian Airlines ընկերությանը պատկանող անհետացած օդանավի մնացորդները:

 

Հիշեցնենք, որ Մալազիայի Կուալա Լումպուր քաղաքից դեպի Պեկին չինական China Southern Airlines ընկերության հետ համատեղ չվերթ կատարող 227 ուղևորով և անձնակազմի 12 անդամով ինքնաթիռը ռադարներից անհետացել է մարտի 8-ի գիշերը' Մալազիայի ժամանակով 02:40-ին: Վերջին կապի ընթացքում ինքնաթիռը գտնվել է թագավորության ափերից 220կմ արևելք: Ինքնաթիռի անհետացման վայրում եղանակային պայմանները լավ են եղել, բացի այդ, փորձառու օդաչուների կողմից ղեկավարվող ինքնաթիռն անհետանալուց առաջ ամբողջական ստուգում է անցել: