Անցած գիշեր Վրաստանի Գարդաբանիի շրջանում զանգվածային բախում է տեղի ունեցել վրացական եւ ադրբեջանական երիտասարդության ներկայացուցիչների միջեւ: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

 

Ադրբեջանցիների «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Ռամին Բայրամովը հայտնել է, որ կուսակցության չորս ակտիվիստների դեմ հարձակում է տեղի ունեցել: Նրա խոսքով, Վրաստանում իշխող կոալիցիայի 15 կողմնակիցներ հարձակվել են թեյարանում գտնվող ադրբեջանցի ակտիվիստների վրա: Վերջիններս ոստիկանություն են կանչել, սակայն թեյարանը շրջապատել են մահակներով զինված հարյուրից ավելի մարդիկ: Այնուհետեւ դեպի թեյարան են շարժվել նաեւ տեղի ադրբեջանցիները: Դիմակայությունը վերաճել է զանգվածային բախման, որին 200-ից ավելի մարդ է մասնակցեÕ ¬: Բախումը ցրելու համար ոստիկանությունը հարկադրված նախազգուշական կրակոցներ է արել օդ:

 

Կողմերի ներկայացուցիչները հայտարարել են, որ զանգվածային բախումը ոչ թե էթնիկ, այլ քաղաքական բնույթ է կրել, ինչը կապված է հունիսի 15-ին Վրատանում տեղի ունենալիք իշխանության տեղական մարմինների ընտրությունների հետ: