ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 30-ին' ժամը 23.50-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ - Էջմիածին հատվածում' գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել միջպետական Մ-3 ավտոճանապարհի Էջմիածին-Աշտարակ հատվածում' «Դվին&raquo ; ռեստորանի մոտակայքում. կան տուժածներ: Բախվել են «Մերսեդես» մակնիշի 20 VV 777 և «Օպել» մակնիշի 23 ԼՍ 563 պետհամարանիշերի ավտոմեքենաները և հայտնվել հարակից դաշտում:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1984թ. ծնված Ա. Մ.ն և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ, 1979թ. ծնված Փ. Ս.-ն, 1988թ. ծնված Ա. Կ.-ն ու 1974թ. ծնված Է. Ա.-ն տեղափոխվել են Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ Է. Ա.-ն մահացել է, իսկ Ա. Մ.-ն տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:

 

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Բժիշկները Ա.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար: