Ոչ պարենային ապրանքների շուկայում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 0.3 գնաճ, ինչը հիմնականում անձնապիտո ապրանքների'0.3 տոկոս, կոշկեղենի' 0.4 տոկոս, դեղամիջոցների' 0.4 տոկոս, կահույքի՝ 0.5 տոկոս, հագուստի և գործվածքի' 0.6 տոկոս, խոհանոցային սպասքի' 0.8 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների 1.1 տոկոս գնաճի արդյունք է:

 

2014թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.7 տոկոս գնաճ և դիզելային վառելիքի 0.1 տոկոս գնանկում: 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 3.8 տոկոս և 3.1 տոկոսով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ' 2.2 և 1.9 տոկոսով:

 

Տեքստիլեղենի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 տոկոսով, գորգեղենինը'0.2 տոկոսով, շինանյութերինը' 0.2 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է մշակույթի ապրանքների' 4.8 տոկոս, գրենական պիտույքների' 0.5 տոկոս, վառելիքի' 0.4 տոկոս, լվացող միջոցների' 0.4 տոկոս, ոսկերչական' 0.2 տոկոս, այգեգործական' 0.1 տոկոս, գեղահարդարման ապրանքների 0.1 տոկոս գնանկում:

 

Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.2-1.3 տոկոս գնաճ, մեկում' 0.1 տոկոս գնանկում, իսկ մյուս 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: