Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Ազատության հրապարակում անցկացվող ժողովրդական հավաքի մասնակիցները հավանություն են տվել «Ուդառ» կուսակցության ղեկավար, Կիևի քաղաքապետի ընտրությունների առաջատար Վիտալի Կլիչկոյի' Գերագույն ռադայում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին առաջարկին:

 

Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Կլիչկոն ելույթ է ունեցել հրապարակում հավաքված մի քանի հազար ակտիվիստների առջև: Նա մասնավորապես ասել է, որ «մայդանը կատարել է իր դերը, դիկտատորը հալածված է, երկրում կայացել են նախագահւ ժողովրդավարական ընտրություններ»: Ակցիայի մասնակիցներն այս հայտարարությունն ընդունել են «Ամոթ» վանկարկումներով:

 

Ակտիվիստները միտինգի մասնակիցներին կոչ են արել չլքել հրապարակը: «Մենք այստեղ հավաքվել ենք իշխանությունը փոխելու համար: Բայց նման փոփոխություններ մենք դեռևս չենք տեսնում: Մայդանը դեռ պետք է մնա, քանի որ մենք մեր նպատակին դեռևս չենք հասել»,-հայտարարել են ակցիայի մասնակիցներ: