Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բուժզննում անցնելու նպատակով մեկնել է Հոլանդիա:

Հոլանդիայում բժիշկները հստակ կախտորոշեն Ալժիր-Հայաստան հանդիպմանը ֆուտբոլիստի ստացած վնասվածքի լրջությունը:

Նախնական տվյալներով' Օզբիլիսը խաչաձև կապանի վնասվածք ունի: Սակայն հստակ ախտորոշումը ավելի ուշ հայտնի կլինի:

Եթե հաստատվի, որ ֆուտբոլիստի մոտ խաչաձև կապանի վնասվածք է, ապա Օզբիլիսը խաղադաշտ չի վերադառնա կես տարուց շուտ: Այս մասին գրում է sport-express-ը: