Ազգային ժողովում մեկնարկեց ոչ իշխանական քառյակի հերթական հանդիպումը: Հանդիպումն անցկացվում է «Ժառանգություն» խմբակցությունում:

 

Հանդիպմանը մասնակցում են «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար Աղվան Վարդանյանը, պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցում են պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը տեղեկացրել էր, որ նիստի օրակարգը կհստակեցվի տեղում: Նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նույնպես նշեց, որ օրակարգը կհսակեցնեն տեղում և կսկսեն քննարկումները: