Ինչպես հայտնում է ria.ru, ՌԴ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ում նախատեսում է բանաձևի նախագիծ ներկայացնել, որը կպարունակի ժնևյան համաձայնագրի և Ուկրաինայի հարցով ԵԱՀԿ «ճանապարհային քարտեզի» իրականացման միջոցառումները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Այդ փաստաթղթերի իրագործմանը հասնելու համար Ռուսաստանի Դաշնությունն այսօր նախատեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի նախագիծ մտցնել»,- ասել է նախարարը:

 

Ըստ նրա՝ նախագիծն իրենից կներկայացնի բռնության անհապաղ դադարեցման և կրակի դադարեցման ապահովման նպատակով բանակցություններ սկսելու պահանջները, ինչպես նաև պատերազմական գործողությունների գոտուց խաղաղ բնակչությանը տարհանելու մասին: