Սիրիայում հունիսի 3-ին՝ առավոտյան ժամը 07:00-ին, քաղաքացիների առջև բացվել են բոլոր ընտրատեղամասերը, և մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Սիրիայի քաղաքացիները առաջին անգամ 2012թ. նոր Սահմանադրության համաձայ ն՝ 7 տարի ժամկետով ընտրում են երկրի նախագահին: Սիրիացիներն իրենց մասնակցությամբ ցույց են տալիս, որ ահաբեկչական սպառնալիքները չեն վախեցնում իրենց:

 

Սիրիայի տարածքում ընդհանուր ընտրատեղամասերի թիվը 9601-ն է, իսկ քվեատուփերը՝ 11 հազար 776: Նախագահական ընտրություններում մրցակցում են նախագահի 3 թեկնածուներ՝ գործող նախագահ Բաշար Հաֆեզ ալ Ասադը, Հալեպից ընտրված պատգամավոր Մահել Աբդ ալ Հաֆեզը և գործարար Հասսան աբդ ալ Իլլահի ան Նուրին: