ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելն ընդունել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ հանրապետություն այցելելու հրավերը: Այդ մասին ասված Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության՝ հունիսի 3-ին հրապարակված հաղորդագրության մեջ:

 

Ծառայության տվյալներով՝ «այցը կկայանա մինչեւ 2015 թվականի գարունը»: «ԳՖՀ-ի կանցլերի նախաձեռնությամբՎրաստանում կանցկացվի վրաց-գերմանական ներկայացուցչական տնտեսական համաժողով, որը նպատակամղված կլինի երկու երկրների համագործակցությաի խորացմանն ու ընդլայնմանը»,- նշել են մամուլի ծառայությունում:

 

Հունիսի 2-ին Ղարիբաշվիլին Բեռլինում Մերկելի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիում հայտարարել Է, որ «ԳՖՀ-ի կանցլերին տեղեկացրել Է ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ Վրաստանի կառավարության կոնկրետ գործողությունների մասին»:

 

«Երկու տարի առաջ իշխանության գալուց հետո, մենք ձեռնարկել ենք կառուցողական քայլեր, որոնք արդյունք են տվել եւ հավաստել, որ Վրաստանը կառուցողական, կանխատեսելի եւ կայուն կառավարություն ունի, որը ցանկանում Է նորմալացնել հարաբերությունները հարեւանների, եւ, հատկապես, Ռուսաստանի հետ»,- ասել Է Վրաստանի վարչապետը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: