Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը նորվեգական Ստավանգերի միջազգային կայծակնային մրցաշարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Կայծակնային շախմատի առաջին տուրում Արոնյանն առավելության հասավ Պյոտր Սվիդլերի նկատմամբ, ինչպես նաև հաղթեց Սիմեն Ագդեստեյնին, Վեսելին Տոպալովին, Անիշ Գիրինին և Վլադիմիր Կրամնիկին: Ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի, Ֆաբիանու Կարուանայի և Ալեքսանդր Գրիշչուկի հետ: 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, Արոնյանը զիջեց միայն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, ով վաստակել էր 7,5 միավոր:

Հունիսի 3-ից մեկնարկում է «Norway chess 2014»-ի հիմնական մրցաշարը: Գերխոշոր այս մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Ալեքսանդր Գրիշչուկը (բոլորը' Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա):