Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հանրապետության ժողովրդին հավատարմության երդում կտա հունիսի 7-ին Գերագույն ռադայի նիստերի դահլիճում: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 300 ժողովրդական պատգամավոր:

 

Փաստաթղթի համաձայն՝ հունիսի 7-ին ժամը 10-ին Գերագույն ռադայի նիստերի դահլիճում կկայանա խորհրդարանի հանդիսավոր նիստ՝ նվիրված Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հանրապետության ժողովրդին երդում տալուն:

 

Այդ որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից: