Հայաստանի համար շարունակում է օրակարգային մնալ մինչև հուլիսի 1-ը Եվրասիական տնտեսական միության անդամակցության կարգավիճակ ստանալու հարցը: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Ես առավել քան համոզված եմ, որ մինչև հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետությունը կունենա Եվրասիական տնտեսական միության անդամության կարգավիճակ»,- ասաց նա:

 

Գագիկ Մինասյանը վստահեցրեց, որ այն խնդիրները, որոնց մասին Աստանայում բարձրաձայնել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեխնիկական են և արագորեն լուծում կստանան: Պատգամավորը շեշտեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցում Հայաստանի առջև խոչընդոտներ չկան, և Հայաստանը սահմանված ժամկետներում կստորագրի այդ կառույցին անդամակցելու մասին համաձայնագիրը: